Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Ձեզ հարուստ զգացեք

Ձեզ հարուստ զգացեք
14.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 15
Ապրեք Իմ գաղտնի վայրում, որ կատարյալ բավարարումը ճանաչեք:
Հարուստ զգացեք ձեզ:
Աստծո շտեմարանները լցված են բերնեբերան, սակայն հարկ է, որ դուք անձնապես ձեր հոգու աչքերով տեսնեք այս իրողությունը:
Մտածեք, որ դուք տեր եք անբավ հարստությունների: Դուք ձեզ համարեք իբրև զավակներ թագավորի:
Այո արդեն ասել եմ ձեզ, առատություն ցանկացեք ձեզ համար և բոլոր նրանց, ում հանդեպ հատուկ հոգածություն ունեք և օգնել եք կամենում։
Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ